Մրցակցությունից դուրս. 47-ամյա Շարլիզ Թերոնի նոր ելքը

Դժվար է կռահելը, թե ինչպես է 47-ամյա Շարլիզ Թերոնին հաջողվում այդքան լավ տեսք ունենալ։ Դերասանուհին նախօրեին Լոս Անջելեսում ներկա է գտնվել The Hollywood Reporter Women In Entertainment-ի ամենամյա գալա համերգին: Թվում է, թե նա դեռ հավասարը չունի …

Հոլիվուդյան աստղը ներկայացել է սև բլուզով և վանդակավոր շորտով։ Գեղեցկուհի թխահերը իր կերպարը լրացրել է կրունկներով կոշիկներով և փոքրիկ պայուսակով։

Գարնանը լուրեր տարածվեցին, որ Շարլիզի սիրտն այժմ կրկին զբաղված է։ Ինչպես հայտնում է Us Weekly-ն, դերասանուհին սիրավեպ է սկսել կանադացի Գաբրիել Օբրիի հետ, ով, ի դեպ, Քիմ Քարդաշյանի նախկինն է և Հոլլի Բերրիի նախկին ամուսինը։