Մարկ Էնթոնին 4-րդ անգամ է ամուսնացել. կինը նրանից փոքր է 30 տարով

Երգիչ Մարկ Էնթոնին ու պարագվայցի մոդել, «Միս Տիեզերք 2021» Նադյա Ֆերեյրան ամուսնացել են: Հարսանեկան ճոխ արարողությունը հունվարի 28-ին էր՝ Մայամիի Պերես արվեստի թանգարանում: Գրում է Bravo.am-ը։

Նրանց ամուսնացրել է Մայամիի քաղաքապետ Ֆրենսիս Սուարեսը, իսկ ներկա են եղել Դևիդ և Վիկտորյա Բեքհեմները, Մալուման, Լուիս Ֆոնսին, Ռոմեո Սանթոսը, Սալմա Հայեկն ու ուրիշներ: Երգչի նախկին կինը՝ Ջենիֆեր Լոպեսը, նրանց երեխաներն արարողությանը ներկա չեն եղել, հյուրերի թվում են եղել Էնթոնիի որդիներն առաջին ամուսնությունից:

Հարսը կրել է Galia Lahav-ի զգեստ, իսկ 4-րդ անգամ ամուսնացող Էնթոնին՝ Christian Dior-ի կոստյում: Վիկտորյան հրապարակում է արել Ինստագրամում ու շնորհավորել նորապսակներին:

«Շնորհավորում ենք միսթր ու միսիս Մունյիսներին (Էնթոնիի ազգանունն է,-խմբ.): Երկուսիդ էլ շատ ենք սիրում, այնպիսի պատիվ էր լինել ձեր հատուկ օրվա մի մասն ու տոնել սերը»,- գրել է Վիկտորիան:

Զույգի հարսանիքը տեղի է ունեցել նշանադրությունից մի քանի ամիս անց: 54-ամյա երգիչը 23-ամյա մոդելին ամուսնության առաջարկություն է արել 2022-ի մայիսին:

Աղբյուր՝ Bravo.am