«Ես նրանից հեռու էի մնում». Լիլի-Ռոուզ Դեփը խոսել է The Weeknd-ի հետ նկարահանվելու մասին

Կայացել է «Կուռք» սերիալի պրեմիերան Լիլի-Ռոուզ Դեփի և The Weeknd-ի մասնակցությամբ։ Նախօրեին երիտասարդ դերասանուհին հարցազրույց է տվել, որտեղ խոսել է երաժշտի հետ աշխատելու մասին։

Դերասանուհին Entertainment Weekly-ին ասել է, որ նկարահանումներից դուրս պահեր էին գալիս, երբ The Weeknd-ը «առավելագույնը Թեդրոսի կերպարում էր լինում» (The Weeknd-ի կերպարը)։ Հետո նա խոստովանել է, որ «ես հեռու եմ մնացել նրանից»։ «Ես կասեի, որ նա իր աշխարհում էր», – ավելացրել է նա:

Հիշեցնենք, որ պատմությունը պատմում է փոփ երգչուհու (Լիլի-Ռոուզ Դեփ) մասին, ով հարաբերություններ է հաստատում գիշերային ակումբի տիրոջ և միաժամանակ գաղտնի պաշտամունքի առաջնորդի հետ (The Weeknd): Սերիալի ռեժիսորը Սեմ Լևինսոն է («Էյֆորիա»):