Աշխարհի ամենամեծ նապաստակը, ծովախոզուկն ու կուղբը. գիտնականների փորձերի հետևանքները

Տարիներ շարունակ համացանցում պարբերաբար հայտնվում են հսկա կենդանիների նկարներ, որոնք զարմացնում են մեզ, սակայն իրականում այս բոլոր կենդանիները նման չափսեր ձեռք են բերել գիտնականների անդադար փորձերի հետևանքով:
ԱՄՆ-ի տարբեր նահանգներում նման փորձերն արգելված են, և տարեկան տասնյակ դատական գործեր են հարուցվում կենդանիների նկատմամբ նման դաժան փոձարկումներ իրականացրած բժիշկների դեմ:
Այս փորձերի նպատակը մեկն է. բժիշկները ցանկանում են ֆիզիկապես մեծացնել կենդանիներին, որոնցից հետագայում հնարավոր կլինի ստանալ 3-6 անգամ ավելի շատ մսամթերք: Եթե փորձերը հաջողվեն, ապա տարիներ անց երկրագնդի վրա այլևս չեն լինի սոված մարդիկ:
Ցավոք, փորձարկումների այս շրջանում գիտնականների աշխատանքներն անօգուտ են, որովհետև եթե անգամ հնարավոր է լինում մի քանի անգամ մեծացնել կենդանու չափսերը, ապա նրա միսը դեռ ուտելու համար պիտանի չէ, որովհետև այն կարող է գենետիկական մուտացիաներ առաջացնել մարդու օրգանիզմում:
Վերջերս համացանցում տարածվել են նմանատիպ փորձերի հետևանքով ձևափոխված աշխարհի ամենամեծ կրիայի, կուղբի և խխունջի լուսանկարները, որոնք շաբաթներ անց ինչ-ինչ պատճառներով սատկել են:
Հասարակությունը շարունակում է հորդորել գիտնական-բժիշկներին չիրականացնել նման փորձեր կենդանիների նկատմամբ՝ վտանգելով նրանց կյանքը: