Ադրիանա Լիման հանդիպում է թուրք միլիոնատիրոջ հետ

By

Victoria’s Secret բրենդի ամենասեքսուալ ու գեղեցիկ մոդելներից մեկը՝ Ադրիանա Լիման, հանդիպում է Թուրքիայի ամենահայտնի միլիոնատիրոջ՝ Էմիր Ույարի հետ: Ադրիանան ծանոթացել է Էմիրի հետ Թուրքիայում իր անմոռաց հանգստի ժամանակ:
Ույարը տարիներ շարունակ բարձր հորիզոնականներ է զբաղեցրել Forbes-ում:
Միլիոնատերը, սակայն, չի ցանկանում, որպեսզի Ադրիանան շարունակի իր գործունեությունը մոդելային բիզնեսում: Էմիրը գեղեցկուհուն խոստացել է նվիրել իր բիզնեսներից մեկը, սակայն Լիման հրաժավել է:
Ադրիանան խոստովանել է լրագրողներին, որ Էմիրի նման պահվածքի դեպքում՝ նրանց հարաբերությունները շատ շուտ կարող են ավարտվել:
Լիման աշխատել է դեռ պատանի տարիքից և նրա պնդմամբ՝ նա չի կարող ֆինանսապես կախվածության մեջ լինել ինչ-որ մեկից:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Ադրիանան հանդիպում էր գրող Մետին Հարայի հետ, ով նույնպես ազգությամբ թուրք էր: Զույգի բաժանման պատճառն այն էր, որ Հարան չէր ցանկացել տեղափոխվել ԱՄՆ՝ Ադրիանային մոտ լինելու համար:
Մոդելը կիսվել է լրագրողների հետ՝ ասելով, որ խենթանում է տաքարյուն տղամարդկանց համար: Նա միշտ երազել է լինել կոպիտ և իշխող բնավորություն ունեցող տղամարդու կողքին:
Շշուկներ են պտտվում, որ Էմիրը ամուսնության առաջարկություն է հացրել անել Ադրիանային, սակյան մերժվել է:
Ադրիանայի ընկերները լրագրողներին պատմել են, որ մոդելը չի մտածում ամուսնության մասին, նրա համար առաջնահերթ աշխատանքն է:

Loading...

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ