Բրեդլի Կուպերը և Լեդի Գագան արդեն միասին են ապրում - showbiz.am

Բրեդլի Կուպերը և Լեդի Գագան արդեն միասին են ապրում

By

Պաշտպանվելով բոլոր քննադատություններից և փորձելով արդարանալ Իրինա Շեյքի մոտ՝ Բրեդլի Կուպերն անդադար հավատացնում էր լրագրողներին, որ իր և Լեդի Գագայի միջև միայն ընկերական հարաբերություններ են:
Լեդի Գագայի հետ «Աստղը ծնվեց» ֆիլմի նկարահանումներից հետո, Կուպերին սկսեցին կասկածել դավաճանության մեջ:
Բանն այն է, որ Բրեդլիին և Գագային հաճախ էին տեսնում միասին: Ի տարբերություն Կուպերի՝ Լեդի Գագան չէր ժխտում իրենց սիրավեպն ու միշտ երկիմաստ պատասխաններ էր տալիս լրագրողներին՝ տալով կասկածելու առիթ:
Իրինա Շեյքի և Կուպերի ամուսնալուծությունից հետո շշուկներ են պտտվում, որ Լեդի Գագան տեղափոխվել է Բրեդլիի տուն և հիմա նրանք միասին են ապրում: Բրեդլի Կուպերը, սակայն, շարունակում է լռել ու չի ցանկանում բացահայտել իր անձնական կյանքի մանրամասները:
«Մեր փոքրիկ դուստրը պետք ապրի լիարժեք ընտանիքում: Ես և Իրինան հիմա լավ ընկերներ ենք, բայց էժանագին բամբասանքն ու սուտ լուրերը կարող են փչացնել մեր այդ հարաբերությունները»,-  ասել է  լրագրողներին Բրեդլի Կուպեը՝ խնդրելով այլևս չշոշափել իր և Լեդի Գագայի հարաբերությունները:
Իսկ Լեդի Գագան ոչ մի կերպ չի մեկնաբանում այս շշուկները՝ թողնելով լրագրողներին և երկրպագուներին անորոշության մեջ:
Օրեր առաջ Բրեդլի Կուպերին և Լեդի Գագային զբոսանքի ժամանակ լուսանկարել են պապարացիները: Զույգը նկատել է լուսանկարիչներին՝ շարունակելով ջերմ զրուցելով քայլել: Պապարացիների պնդմամբ՝ Լեդի Գագան և Բրեդլի Կուպերը հաճելի զբոսանքից հետո գնացել են Բրեդլիի տուն:
Սա ևս մեկ անգամ հաստատում է դերասանների սիրավեպը:

 

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԼայֆՍթայլ ԼայֆՍթայլԹՈՓ ՇոուՆյուզ

Չորս արդյունավետ բնական միջոց բշտիկներից ու կորյակներից ազատվելու համար

Բշտիկները, կորյակներն ու մաշկային նմանատիպ այլ խնդիրները որպես կանոն ասոցացվում են դեռահասության շրջանի և հորմոնալ տատանումների հետ, սակայն խնդիրն...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ԻնստաԼայֆԹՈՓ ՇոուՆյուզ

Գրավիչ և յուրօրինակ․ դերասանուհի Մերի Մովսեսյանի առաջին օնլայն ֆոտոշարքը

«Փրկեք մեր հոգիները», «Պատվից առավել» և այլ սերիալներից ու ֆիլմերից հայտնի դերասանուհի Մերի Մովսեսյանը չնայած տանը մնալու հանգամանքին՝ շարունակում...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնն առաջին անգամ թագավորական պարտականությունը կատարել են տեսակապի միջոցով (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն և Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն առաջին անգամ իրենց թագավորական պարտականությունն իրականացրել են տեսակապի միջոցով՝ զրուցելով կորոնավիրուսի դեմ...
Ավելին