«Բարով ես եկել 33, ես քեզ սպասել եմ շատ սիրով». Լուսինե Թովմասյանի գրառումը՝ ծննդյան օրվա առթիվ

Այսօր գեղեցկուհի, հաղորդավարուհի, մոդել Լուսինե Թովմասյանը դառնում է 33 տարեկան: Լուսինեն այս առիթով իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել և դրան կից հետևյալ գրառումն արել.

«Միշտ շատ եմ սիրել և սպասել ծննդյանս օրվան: Այս տարի կրկնակի հույզերով էի սպասում : Տարիքի հետ սկսում ես հասկանալ և գնահատել ցանկացած օրն յուրովի, և , մտերիմ մարդկանցով շրջապատված ամեն ակնթարթ ավելի խորը ընկալում և վայելում: Դե ի՞նչ, բարով ես եկել 33, ես քեզ սպասել եմ շատ սիրով , և վստահ եմ՝ լավագույններիցս ես լինելու»: