«Noah» Ֆուտբոլային ակումբի վերանվանումը, շնորհանդեսն ու համերգային ծրագիրը - showbiz.am

«Noah» Ֆուտբոլային ակումբի վերանվանումը, շնորհանդեսն ու համերգային ծրագիրը

By

«Արցախ» ֆուբոլային ակումբն այսուհետ ունի նոր անուն. երեկ վերջնականապես կնքվեց ակումբի նոր` Noah» անունը. այն, իհարկե, չէր կարող անցնել լուռ ու առանց միջոցառման: Ֆոտբոլիստներ, որոնք դեռևս մեկ տարի առաջ խաղում էին «Արցախ» անվամբ հայտնի ակումբում, այսուհետ կներկայանան «Նոա» ակումբի անվան տակ:

Թեև, ըստ մեր տեղեկությունների, «Արցախ» ակումբի տնօրենը կրկին բացել է «Արցախ» ֆոտբոլային ակումբը, սակայն այս անգամ, անվան մեջ փոքր -ինչ փոփոխություն անելով, դրան  տվել է «Լեռնային Արցախ» անվանումը:

Բարձր երաժշտություն, սիրելի ու հայտնի արտիստներ և հանդիսատեսի բուռն արձագանք ու գոռում-գոչյուններ. այսպիսին էր երեկ Ազատության հրապարակում տիրող աժեոտաժը: Միջոցառումը կազմակերպել էր  նորաստեղծ Noah մյուզիք բենդը, իսկ երեկոն իրենց կատարումներով հարստացրին և աշխուժությունն ապահովեցին հայտնի ու սիրված դեմքեր Նազիման, Միշա Մարվինը, Իվան Վալեևը, Գարիկն ու Սոնան, Արամ MP3-ն, 8Adim-ը, Ars-N-ը:

Ֆուտբոլասերները, սպորտի սիրահարներն ու ոչ միայն, հավաքվել էին Noah ակումբի շնորհանդեսին և, իհարկե, վայելելու իրենց սիրելի երգիչների կատարումները: Երիտասարդները չափազանց ակտիվ էին և ձայնակցում էին գրեթե բոլորին:

Համերգային ծրագիրը յուրահատուկ էր նրանով, որ ոչ միայն երաժշտական համարներ էին ներկայացվում, այլև կազմակերպիչները հանդիսատեսի համար  պատրաստել էին անակնկալներ: Նրանց նվիրեցին գնդակներ, մարզաշապիկներ, մեկ երջանիկ ստացավ ֆոտբոլային թիմի հետ արտագնա խաղի իրավունք, խաղարկեցին afterparty-ի մասնակցության 3 տոմս:

Համերգային ծրագրի թեժ ու հետաքրքիր դրվագները ShowBiz.am-ը ներկայացնում է ստորև:

 

Լուսանկարները` Արսեն Հայրապետյանի

Հեղինակ` Կիմա Միրզոյան

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Այս պահին ունենք չորս նոր ներկայացում»․ Ելենա Վարդանյանը՝ թատրոնի նորությունների և ընտանեկան կարանտինի մասին

Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանը կարանտինային դադարից հետո արդեն հասցրել է վերադառնալ թատրոն՝ ներկայացումների փորձերին։ ShowBiz.am-ի հետ...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Ոսկե Ծիրան»-ը՝ առցանց. միջոցառումների մի մասը կհեռարձակվի փառատոնի ֆեյսբուքյան էջերում

Թեև համավարակային իրավիճակով պայմանավորված Երևանի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնական իրադարձություններն այս տարի տեղի կունենան աշնանը՝ նոյեմբերի 1-8-ն ընկած...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Ինձ այլ մասնագիտությամբ չեմ պատկերացնում»․ Քեթրին Մանասյանի անկեղծ զրույցը՝ սկզբունքների, երազանքների, որդու և մասնագիտության մասին

Դերասանուհի և երգչուհի Քեթրին Մանասյանը արտակարգ դրության ընթացքում զրկվել է սիրելի բեմի, հանդիսատեսի և ունկընդիրների հետ շփումից և ուժ...
Ավելին