Ստամոքսն ազդում է մեր տրամադրության վրա

«Ստամքսը և ուղեղը» գրքի հեղինակ Դևիդ Պերլմուտերը պատմել է մեր տրամադրության ու ստամքսի փոխկապվածության մասին. «Բժիշկները, սովորաբար, դեպրեսիայի դեմ մեզ դեղամիջոներ են խորհուրդ տալիս, որոնք կախվածություն են առաջացնում և վնասում մեր առողջությանը:
Նյարդաբանները և սննդաբանները հանգել են այն եզրակացությանը, որ մեր բոլոր խնդիրները թաքնված են ստամոքսում, որովհետև ստամքսն ամենից շատն է կապված ուղեղի հետ:
Հիշեք`ինչպես է իրեն պահում ձեր ստամոքսը, երբ դուք լարված եք կամ սիրահարված»։

Դեպրեսիայի առաջացման մեխանիզմը
Մարդկանց մոտ դեպրեսիան գլուխ է բարձրացնում սերոտոնին հորմոնի պակասի պատճառով: Իսկ սննդաբանները պնդում են, որ դեպրեսիան առաջանում է ստամոքսի բորբոքային պրոցեսների հետևանքով: Այս թեորիայի կողմնակիցներից Էմերան Մայերը՝ «Երկրորդ ուղեղ» գրքի հեղինակը, առաջարկում է դեպրեսիան բուժել հատուկ դիետաների միջոցով․ «Գեր մարդիկ ավելի շատ են հակված դեպրեսիայի: Երբ մարդիկ քաշ են հավաքում, նրանց մոտ բարձրանում է շաքարը, ինչն էլ վատ է անդրադառնում ինքնազգացողության վրա: Խնդիրը կարելի է լուծել ճիշտ սննդակարգի միջոցով»։
Էմերան Մայերը ներկայացրել է հակադեպրեսիվ դիետա,որը կօգնի բարձրացնել ինքնազգացողությունը և տրամադրությունը:
Ձեր հակադեպրեսիվ դիետան պետք է բաղկացած լինի ածխաջրերով ու մանրաթելերով հարուստ մթերքներից՝ (ճակնդեղ, ստեպղին, ծաղկակաղամբ և այլն):