Աստղեր, ովքեր ենթարկվել են սեռական բռնության

Լեդի Գագա
2014 թվականին Լեդի Գագան պատմեց երիտասարդության տարիներին իր հետ կատարված դժբախտության մասին:
Երգչուհին խոստովանեց, որ 19 տարեկան հասակում բռնաբարվել է 40-ամյա երաժշտական պրոդյուսերի կողմից, ում անունը նա չբացահայտեց:
Երգչուհին այդ դեպքից հետո անգամ փորձել է ինքնասպան լինել՝ չկարողանալով հաղթահարել դեպրեսիան ու սթրեսը:
Լեդի Գագան պատմում է, որ կատարվածի մեջ անդադար մեղադրում էր ինքն իրեն:
Նրա հեղինակային՝ «Մինչև դա չկատարվի քեզ հետ» երգը դարձավ «Որսի տարածք» ֆիլմի սաունդթրեքը: Ֆիլմը պատմում էր ուսանողական հանրակացարանում կանանց նկատմամբ սեռական բռնության մասին:

Օպրա Ուինֆրի
Օպրան պատմում է, որ իր մանկությունը նման է եղել իրական դժոխքի:
Նա բռնաբարվել է զարմիկի կողմից 9 տաեկան հասակում: Տարիներ շարունակ զարմիկը սեռական բռնության է ենթարկել նրան և լքել է միայն այն ժամանակ, երբ Օպրան հղիացել է:
Հեռանալով մորից՝ հղի Օպրան տեղափոխվել է հայրիկի տուն, որտեղ էլ ծննդաբերել էիր առաջնեկին: Ցավոք, երեխան մահացել է ծնվելուց շաբաթներ անց:
Իր լրագրողական կարիերայի ընթացքում Ուինֆրին մեծ ուշադրության է դարձրել սեռական բռնության հետ կապված թեմաներին՝ աշխատելով դրանք լուսաբանել ու օգնել նման բռնության զոհ դարձած մարդկանց:

Թիմ Ռոտ
Թիմն իր դժբախտ պատանեկության մասին պատմել է 2009 թվականին: Դերասանի պնդմամբ՝ նա տարիներ շարունակ սեռական բռնության է ենթարկվել մորեղբոր կողմից:
Դերասանն իրեն չի համարում զոհ, նա միշտ նշում է, որ ինքը պայքարող ու հաղթող մարդ է, որովհետև կարողացել է անցնել այդ փորձության միջով և մարդ մնալ: