«Միսս տիեզերքը» հաղթահարեց անորեքսիան

«Միսս ԱՄՆ- 2012» և «Միսս տիեզերք- 2012» Օլիվիա Կապլոն, ով համաշխարհային գեղեցկուհիներից ամենից հայտնին է, հայտնվել է «Sports Illustrated Swimsuit Issue» ամսագրի շապիկին: Իր երկրպագուներին գեղեցկուհին հիացրել է սեքսուալ ու անկրկնելի տեսքով:
2012 թվականին արժանանալով «Միսս տիեզերք» տիտղոսին՝ Օլիվիան չշտապեց տոնել իր հաղթանակը, որովհետև գեղեցկուհին արդեն տառապում էր անորեքսիայով:
Կապլոն գեղեցկության մրցույթից օրեր անց տեղափոխվել է հիվանդանոց և երկար ամիսներ բուժվել է, որպեսզի վերականգնի իր կորցրած առողջությունը:
Լրագրողների հետ զրույցում աղջիկը պատմել է, որ ամիսներ շարունակ սովամահ է իրեն արել խիստ դիետաներով, որպեսզի համապատասխանի գեղեցկության մրցույթի թելադրած կանոններին:
2013 թվականին՝ երկար բուժումներից հետո, բժիշկները հավատացրին, որ գեղեցկուհին այլևս երբեք չի կարողանա դառնալ լիարժեք առողջ: Օլիվիան մեկնեց Շվեյցարիա՝ այնտեղ անցկացնելով 6 տարի:
Աղջիկը հիմա ամբողջովին կազդուրվել է և իդեալական տեսք ունի:

«Ցանկանում եմ կիսվել ձեզ հետ իմ տխուր պատմությամբ: Ես հատուկ հրապարակել եմ հենց այս երկու լուսանկարները, որպեսզի դուք տեսնեք՝ ուր կարելի է հասնել՝ վազելով գեղեցկության ու կատարելության հետևից: Ես չէի կարողանում ոչինչ ուտել, անգամ մեկ կում հյութից կամ ջրից ինձ մոտ սրտխառնոց էր սկսվում:
Հիշում եմ՝ որքան ցավ ու անհանգստություն եմ պատճառել ծնողներիս, ովքեր ինձ հետ հավասար անցան այդ դժոխքի միջով: Դուք հիասքանչ եք կանայք, սիրեք ձեզ ու վայելեք այն, ինչ ունեք»,- իր ինստագրամյան էջում կսիվել էր շաբաթներ առաջ Օլիվիան: