Հայկական մշակույթի օրերը Գերմանիայում

Գերմանիայի Շտուդգարդ քաղաքում անցկացվում են  «Հայկական մշակույթի օրեր» հերթական  փառատոնը: Այն թվով արդեն 9-րդ փառատոնն  է և շատ սիրված ու սպասված է  թե՛ մասնակիցների, թե՛ հանդիսատեսի կողմից:  Փառատոնը Գերմանիայում հայկական մշակույթի մասին ամենամեծամասշտաբ ծրագիրն է, որի նպատակն է Գերմանիայի  հասարակության տարբեր շերտերին ներկայացնել ու ծանոթացնել հայկական մշակույթին, արվեստին ու պատմությանը:

Այս փառատոնը պաշտոնապես գտնվում է Շտուդգարդում անցկացվող միջազգային փառատոնների  պարտադիր ցանկում: Քաղաքը  համարվում է Գերմանիայի մշակութային և արդյունաբերական կենտրոններից մեկը:

Փառատոնի շրջանակներում տեղի են ունենում մշակութային գործիչների հանդիպումներ, որոնք խթանում են  Շտուդգարդի մշակութային կյանքի զարգացմանը և հնարավորություն են  ընձեռում տարածել հայկական մշակույթը քաղաքում բնակվող տաբեր ազգությունների համար: Շդուդգարդի հայ համայնքի հոգևոր առաջնորդ Տիրատուր Սարդարյանի խոսքերով՝ այս փառատոնը մշակութային  կամուրջ է կառուցում Հայաստանի ու Գերմանիայի միջև: Եվ տարեցտարի ավելի մեծ հետաքրքրության է արժանանում  օտարերկրացի հադիսատեսի կողմից: