Բեյոնսեն ցանկանում Է արտոնագրել դստեր անունը

Բեյոնսեն հարսանիքների կազմակերպիչ Վենդի Մորալեսին դատի Է տվել այն բանի պատճառով, որ նա ընկերությունն անվանել Է իր դստեր՝ Բլյու Այվի Քարթերի անունով, այժմ երգչուհին ցանկանում Է արտոնագրել իր դստեր անունը: Այդ մասին հայտնել Է The Blast-ը:

Ըստ աղբյուրի տեղեկատվության, Բեյոնսեն ցանկանում Է, որպեսզի դստեր անունը «ապրանքանիշ» դառնա: Հայտնի աստղը դա բացատրում Է նրանով, որ աղջիկը «մշակութային կուռք» Է և «մանկական նորաձևության աստղ»՝ լինելով աշխարհի երկու ամենահայտնի կատարողների դուստրը: Նա նկատի Է ունեցել իրեն և ամուսնուն՝ ռեփեր Jay Z-ին: Բեյոնսեն Վենդի Մորալեսին նաև մեղադրել Է այն բանում, որ նա իր դստեր անունը հատուկ Է օգտագործել վաճառքները բարելավելու և բիզնեսն ընդարձակելու համար: Կազմակերպիչն իր հերթին պնդում Է, որ այս անվանումով ապրանքանիշի սեփականատերն Է ամբողջ երեք տարի` նախքան Բլյու Այվի Քարթերի ծնվելը, որը լույս աշխարհ Է եկել 2012 թվականի հունվարին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: