Շիզոֆրենիան կախտորոշվի սմարթֆոնների միջոցով

Շիզոֆրենիան սովորել են ախտորոշել շարժական հեռախոսների միջոցով. հոգեկան խանգարումը որոշում Է շարժական հավելվածը, որն այժմ թեստավորվում Է մշակողների կողմից:

Հավելավածը կարող Է սմարթֆոնի տեսախցիկի միջոցով առավելագույն հավանականությամբ պարզել, թե շիզոֆրենիայի ախտանշաններ կան արդյոք մարդու մոտ: Ինչպես պարզվել Է, շարժական հեռախոսն արձագանքում Է այնպիսի հանգամանքների, ինչպիսիք են մարդու դեմքի արտահայտությունը և խոսքը:

Ինչպես հայտնի Է, շիզոֆրենիայի հիմնական ախտանշաններից մեկը հալյուցինացիաներն են, զառանցանքը և գիտակցության խառնաշփոթությունը: Մտագարների համար նաև բնորոշ են դեմքի «դատարկ» արտահայտությունը, թույլ տեսողական շփումը զրուցակցի հետ և միալար խոսքը:

Հավելվածն արդեն կիրառվել Է 21 հիվանդների նկատմամբ: Եվ, որ զարմանալի Է, արդյունքները համընկել են ախտորոշման հետ: Այդ գիտափորձի արդյունքները ներկայացվել են Եվրոպայի նյարդահոգեդեղաբանության քոլեջի ամենամյա կոնգրեսում:

Ինչպես կարծում են մշակողները, առայժմ հետազոտությունն այնքան ընդգրկուն չԷ՝ խոսելու պաշտոնական ախտորոշման առումով այս տեխնոլոգիայի ներուժի մասին: Սակայն, ինչպես պնդում Է մեթոդիկայի հեղինակներից մեկը՝ պրոֆեսոր Իսահակ Գալացեր Լևին, հետագայում պլանավորվում են ավելի ընդգրկուն փորձարկումներ և գիտափորձեր: