Ջասթին Բիբերի և Հեյլի Բոլդուինի հարսանեկան արարողությունը կայացել է - Showbiz.am

Ջասթին Բիբերի և Հեյլի Բոլդուինի հարսանեկան արարողությունը կայացել է

By

Ջասթին Բիբերը ու Հեյլի Բոլդուինը պաշտոնապես ամուսնացել էին դեռ անցած տարվա սեպտեմբերին, սակայն զույգն այդ առիթով հավաքույթ կազմակերպել է միայն հիմա։ Նորապսակները հավատարմության երդում են տվել Հարավային Կարոլինայում գտնվող Montage Palmetto Bluff հյուրանոցում։

 

Բիբերն ու Հայլիի հարսանեկան արարողությանը ներկա է եղել 154 հյուր։ Նրանց թվում են եղել մոդելներ Քենդալ Ջենները, Քամիլա Մորոնեն, երգչուհի Քեթի Փերին, ինչպես նաև Բիբերի մենեջեր Սքութեր Բրաունը։ Միջոցառումից մեկ օր առաջ սիրահարները նաև հասցրել են  հարսանիքի փորձն էլ անել։ Փորձնական միջոցառման համար Հեյլին կարճ սպիտակ զգեստ է կրել, իսկ Ջասթինը նախապատվություն է տվել սպիտակ վերնաշապիկին եւ սև տաբատին։

 

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ