Գեղեցկուհի քույրեր Լուսինե և Իրինա Թովմասյանների ջերմ լուսանկարը

Գեղեցկուհի մոդել Լուսինե Թովմասյանը, ով վերջերս է Հայաստան վերադարձել երկրորդ երեխայի ծնունդից հետո, առաջին անգամ հանրությանը երևաց Նորա Գրիգորյանի «Save միլիոն» ներկայացման պրեմիերայի շրջանակներում։ Գեղեցկուհին ամուսնու հետ միասին էր պրեմիերային ներկայացել։
Գեղեցկուհին թարմացրել է իր Ինստագրամի էջը՝ հրապարակելով լուսանկար քրոջ՝ Իրինա Թովմասյանի հետ։ Ի դեպ, ներկայացման պրեմիերային էլ Իրինան Լուսինեի և նրա ամուսնու հետ էր։ Հրապարակված լուսանկարում քույրերը իրենց առավոտյան նախաճաշն են վայելում։ «Ինչպես միշտ մեր ամենասիրելի նախաճաշը `միասին»,- լուսանկարին կից գրել է Լուսինե Թովմասյանը։