Իննա Խոջամիրյանի մասնակցությամբ նոր ներկայացումը Երևանում

«Երկնագույն շան աչքերը» ներկայացումը Գյումրուց տեղափոխվում է Երևան։ Դերասանուհի Իննա Խոջամիրյանը իր ինստագրամյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ նոյեմբերին ներկայացումը կբեմադրվի նաև Երևանում՝ Հ․ Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։
Հիշեցնենք, որ ներկայացման մեջ խաղում են Իննա Խոջամիրյանը և թատրոնի դերասան Արսեն Միքայելյանը։ Ներկայացումը երազում պատահած զույգի մասին է, ովքեր զրկված են միմյանց հետ ֆիզիկական շփումից` նրանց հպումը կնշանակեր երազային սիրո ավարտ։ Երազն իրականություն դարձնելու համար փորձում են գտնել միմյանց, սակայն արթնանալիս մոռանում են իրար։
Իննա Խոջամիրյանը իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարը մեկնաբանել է հետևյալ կերպ՝․ «Գալիս ենք Երևան, սպասում եմ բոլորիդ։ Հուզվում եմ․․․»։