Ջենիֆեր Էնիսթոնը Ինստագրամում հետևորդների աճի ռեկորդ է սահմանել

Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը Ինստագրամում հետևորդների աճի ռեկորդ է սահմանել: Այս մասին տեղեկացրել է Harper Bazaar ամսագիրը:
Ամսագրի փոխանցմամբ՝ նրա էջին ընդամենը 5 ժամ, 16 րոպեում բաժանորդագրվել Է ավելի քան 1 միլիոն օգտատեր: Մինչ այդ նմանատիպ ցուցանիշ գրանցել էր Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի էջը, որին 1 մլն մարդ բաժանորդագրվել էր ընդամենը 6 ժամում:
Ընդամենը մի քանի օրում Ջենիֆեր Էնիսթոնի սոցիալական հարթակը գրավել Է ավելի քան 11 մլն մարդու, այդ թվում՝ բազմաթիվ հայտնիների՝ Ջասթին Թիմբեռլեյքի, Ջեսիկա Ալբայի, Ռիզ Ուիզերսփունի, Սալմա Հայեքի և ուրիշների ուշադրությունը։