Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի 90-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կնոջ` Աննա Հակոբյանի հետ երեկ ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանի 90-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին, որը տեղի է ունեցել Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Համերգային ծրագրի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու Վերդիի, Օֆենբախի,Մինկուսի Պուչչինիի, Ռավելի ստեղծագործությունները` Յուրի Դավթյանի, Հայկ Դավթյանի, Հարություն Արզումանյանի դիրիժորությամբ: