Wiwibloggs-ի տվյալներով «Մանկական Եվրատեսիլ 2019»-ի Հայաստանի մասնակից Կարինա Իգնատյանն առաջինն է

Եվրատեսիլը լուսաբանող ամենահայտնի պորտալը՝ Wiwibloggs-ը, հրապարակել է ամեն տարի անցկացվող քվեարկությունը, որի միջոցով հնարավորություն է տրվում որոշելու հաղթողին։ Չնայած քվերակությունը նոր է մեկնարկել, սակայն Հայաստանի մասնակիցը՝ Կարինա Իգնատյանն իր Colors Of Your Dream կատարմամբ կարողացել է գրավել կայքի ընթերցողների մեծամասնությանը։ Համաձայն քվեարկության արդյունքների՝ երկրորդ հորիզոնականում Սերբիայի մասնակիցն է, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է Լեհաստանի մասնակիցը։

Հիշեցնենք, որ Մանկական Եվրատեսիլ 2019 մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 24-ին, Լեհաստանի Գլիվիցե քաղաքում։ Մրցույթին կմասնակցի 19 երկիր։