Մադոննա Հարությունյանի ոճային և էլեգանտ կերպարը՝ նրբաճաշակ զգեստով

Ոճաբան Մադոննա Հարությունյանը նոր գեղեցիկ կերպարով է հանդես եկել։
Նոր ֆոտոշարքում, որը հրապարակվել է Մադոննայի Ինստագրամի էջում, ոճաբանը գեղեցիկ երկարափեշ, կապտականաչավուն զգեստով է, որի հետ համադրել է երկարաճիտ կոշիկներ։

«Մենք գովում ենք այն, ինչը մեր ճաշակով է. դա նշանակում է՝ երբ մենք գովում ենք՝ մենք գովում ենք մեր սեփական ճաշակը․ սա չի՞ մեղանչում ամենայն լավ ճաշակի դեմ»,- լուսանկարի մեկնաբանության դաշտում գրել է Մադոննա Հարությունյանը։