Մահացել է երաժիշտ Արմեն Գևորգյանը - Showbiz.am

Մահացել է երաժիշտ Արմեն Գևորգյանը

By

Այսօր մահացել է երգիչ, երաժիշտ Արմեն Գևորգյանը: Նա 56 տարեկան էր: Լուրը հաստատել է երաժշտի կինը՝ Քնարիկ Սասունյանը:  Վերջին օրերին Արմեն Գրորգյանը Հանրապետական հիվանդանոցում էր, որտեղ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար:

Արմեն Գեւորգյանը ծնվել է Գյումրիում: Երաժիշտը աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում ստեղծման օրից մինչև 1994թ.: Մոսկվայում դասավանդել է ռուսական երաժշտական ակադեմիայում, միաժամանակ` Ժամանակակից արվեստի ինստիտուտում: 2004թ. վերադարձել է Երևան և մինչև 2011թ. դասավանդել է Հայաստանի էստրադային-ջազային արվեստի պետական քոլեջում: 2009-11թթ եղել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության «Արևիկ» մանկական վոկալ-գործիքային անսամբլի գեղարվեստական ղեկավարը: Վերջին տարիներին նաև դասավանդում էր Երեւանի մշակույթի պետական քոլեջում:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Սթիվեն Սիգալը, Դիսնեյի թոռները և ևս 81 միլիոնատեր խնդրել են ավելացնել իրենց հարկերը. ի՞նչն է պատճառը

Աշխարհի 83 միլիոնատերեր բաց նամակով դիմել են մի քանի երկրների կառավարություններին և խնդրել ավելացնել իրենց հարկերը, որպեսզի փոխհատուցեն այն...
Ավելին