Վազելով լայքերի հետևից. ի՞նչն է հունից հանել Մադոննա Հարությունյանին

«2020-ին ինստագրամը պլանավորել է վերացնել լայքերը: Այսինքն դուք միևնույն է տեսնելու եք, թե որքան լայք է հավաքելու տվյալ փոսթը, բայց չեն տեսնելու ձեր հետևորդները: Նպատակը այն է, որ մարդիկ չհամեմատեն իրենց ուրիշների հետ՝ փոխարենը վայելեն ստեղծած կոնտենտը:
Ես չեմ ուզում, որ լայքերի տեսանելիությունը վերանա, որովհետև երբ ինստա էջը ունի 100.000 հետևորդ, իսկ փոսթը հավաքում է 500 լայք պարզ է դառնում, որ էջը լցրաց է ֆեյք հետևորդներով:
Դուք ի՞նչ եք մտածում այս թեմայի շուրջ: Համաձա՞յն եք, որ լայքերի քանակը ստեղծում է մրցակցություն մարդկանց միջև»,- իր ինստագրամյան էջում գրել է Մադոննա Հարոիթյունյանը՝ առաջացնելով հրապարակման մեկնաբանություններում թեժ քննարկում:
Իրականում, այս տեղեկատվությունը բավականին հին է, և և այդ նախաձեռնությունը չեղարկվել է: