Դավիթ Մանուկյանն ու Օլգա Բուզովան ամուսնացե՞լ են

Վերջին շրջանում համացանցում չէին հանդարտվում 33-ամյա երգչուհի և հեռուստահաղորդավարուհի Oլգա Բուզովայի սպասվող հարսանիքի մասին տեղեկությունները։  «Հարցեր մեծերին» հեռուստածրագրի շրջանակներում Օլգա Բուզովան պատմել էր իր՝ «Լայքեր» տեսահոլովակում նկարահանված հայ բլոգրի՝ Դավիթ Մանուկյանի հետ  հարաբերությունների մասին:

Օլգան անկեղծացել էր՝ պատմելով, որ իր գործընկերների մեջ շատ են ազգությամբ հայ տղամարդիկ, որոնց տաքարյունությունն ու ուժեղ էներգետիկան հնարավոր չէ չսիրել, սակայն երգչուհին հավատացրել է, որ իր և հայ բլոգերի միջև գործնական հարաբերություններից բացի այլ բան չկա: Սակայն երբ Բուզովան օգոստոսին Մանուկյանին հրավիրեց նկարահանվելու «Лайкер» տեսահոլովակում, բլոգերը վիճեցիր ընտրյալի հետ և սկսեց իր ողջ ազատ ժամանակն անցկացնել Օլգայի հետ:

Օլգան իր վերջին համերգի ընթացքում ասել է. «Շնորհակալություն իմ ապագա ամուսնուն, ով հիմա նայում է ինձ»։
Սա ասելով՝ Բուզովան նայել է վերև, իսկ այնտեղ մինչ այդ կանգնած էր Դավիթը և անթարթ նայում էր երգչուհուն։ Նա այդ պահին հատուկ հեռացավ:

 Դավիթ Մանուկյանն իր նախկին ընտրյալի հետ