Հայ հայտնիները, ինչպես ամեն տարի, տերվերջյան քեֆ են արել Կրեմլում․ դեկտեմբերի սկզբին հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերը կրկին հավաքվել էին Մոսկվայում՝ մասնակցելու Կրեմլում կայանալիք ամենամյա «Տաշի շոու»-ին։
Տոնական համերգը տարեմուտի գիշերը կհեռարձակվի «Կենտրոն» ՀԸ-ով, իսկ մինչ այդ կազմակերպիչները լրատվամիջոցներին են տրամադրել միջոցառման ֆոտոշարքը:
Համերգային ծրագիրը վարել են Ռաֆայել Ղազանչյան-Աննա Կալաշնիկովա, Ալեքսանդր Օլեշկո-Աննա Մանուչարյան, Մհեր Արմենիա-Անաստասիա Մակեեւա հաղորդավարական զույգերը: