«Forbes» ամսագիրը ներկայացրել է աշխարհի ամենահարուստ երաժիշտների ցանկը, որի առաջին հորիզոնականն այս տարի գլխավորում է ամերիկացի ռեփեր և պրոդյուսեր Dr. Dre-ն, ում ունեցվածքը կազմում է 950 միլիոն դոլար: Ռեփերը բազում ամսագրերում գլխավորել է նաև ամենից շատ գնումներ կատարող աստղերի ցուցակը:
Վերջինս միայն ճարմանդների վրա կարող է ծախսել 250-300 հազար դոլար, սակայն ռեփերը նաև ակտիվ զբաղվում է բարեգործությամբ: Նա Beats Electronics աուդիոսարքավորումներ արտադրող ընկերության համահիմնադիրն է, որը 2014 թվականին գնել է Apple-ը:
Երկրորդ հորիզոնականում ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից մեկն է՝ Թեյլոր Սվիֆթը, ում ունեցվածքը կազմում է 825 միլիոն դոլար:
Հաջողակների եռյակը փակում է Բեյոնսե՝ 685 միլիոն դոլար ունեցվածքով:
Dr. Dre
Թեյլոր Սվիֆթ
Բեյոնսե