Թավ հոնքերի շնորհիվ 18-ամյա աղջիկը ճանաչում է ձեռք բերել

Դանիացի երիտասարդ դիմահարդարն ունի թավ հոնքեր, և դրանք օգնել են նրան դառնալ հանրահայտ: Իր պատմությամբ 18-ամյա Սառա Մարի Կլարկը կիսվել է The Sun-ի հետ զրույցում:

Աղջիկը պատմել է, որ, չնայած թավ հոնքեր ունենալու իր որոշմանը դեմ են եղել ընկերները, այնուամենայնիվ, ինքը որոշել է իր իմիջը ստեղծել: Ի դեպ, միտքն առաջացել է նրանից, որ Instagram-ում աղջիկը տեսել է՝ ինչպես են մյուս դիմահարդարները մոդելների դեմքին նկարում մեկ ընդհանուր հոնք: «Տեսա, որ իմ քայլից հետո Ինստագրամում շատ աղջիկներ են սկսել հետևել իմ օրինակին, դա ինձ վստահություն ներշնչեց»,- պատմել է Սառա Մարի Կլարկը:

Նոր ոճով Կլարկը լուսանկարիչների շրջանում պահանջված է դարձել և սկսել իր մոդելային կարիերան: Նա նաև պատմել է, որ այսուհետև ավելի շատ ուշադրության կարժանանա տղամարդկանց կողմից: Իհարկե, կան նաև տղամարդիկ, որոնք քննադատում են նրա արտաքինը: