Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը նշում են ամուսնության 1 ամիսը

Ինչպես արդեն նշել էինք, երգիչ Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանը դեկտեմբերի 12-ին ամուսնացել են: Զույգը պսակադրությունից անմիջապես հետո մեկնել է հարսանեկան ճանապարհորդության և միայն վերջերս են ամուսինները վերադարձել։
Արփի Գաբրիելյանը ընտանեկան ջերմ լուսանկարով հայտնել է, որ Միհրանի հետ նշում է ամուսնության 1-ամյակը:
Ավելի վաղ Միհրան Ծառուկյանը գրել էր. «Տարին նշանավորվեց: Եղավ այն, ինչ բոլորիս կյանքում ամենասպասվածն է: Եղավ այն, ինչին ես շա՜տ էի սպասում: Անսահման սեր ու երջանիկ շա՜տ պահեր բոլորիս»։