Կենդանակերպի 3 ամենահամեստ նշանները

Կշեռք

Ամենահամեստ ու ամաչկոտ նշանը: Կշեռքն ամաչում է նույնիսկ այն բաներից, որոնք մյուս մարդկանց համար նորմալ են թվում: Ամաչկոտությունը անհարմարություններ է առառջացնում նրանց կյանքում, բայց Կշեռքն անզոր է իր կերպարի այդ առանձնահատկության առջև: Մյուս կողմից էլ, համեստությունը շատ գեղեցիկ է ու գրավում է բնավորության այդ գիծը սիրող մարդկանց:

 

Խեցգետին

Նրանք ամեն կերպ փորձում են ստվերում մնալ, երբ պետք է ի ցույց դնել սեփական ձեռքբերումներն ու նվաճումները, քանզի չեն ուզում պարծենկոտ մարդու տպավորություն թողնել: Ժամանակ առ ժամանակ Խեցգետինը փորձում է կենտրոնանալ սիրելիների հաջողությունների վրա, բայց ավելի հաճախ հասկանում է, թե որքան է այդ համեստությունը խանգարում իր կյանքին:

Ձկներ

Այս նշանի ներկայացուցիչները բոլորից շատ են հակված ալտրուիզմի: Նրանք դիմացինին օգնելուց մեծ բավականություն են ստանում: Ինտուիցիայի շնորհիվ Ձկները զգում են ուրիշների խնդիրները և հնարավորության դեպքում փորձում են օգնել՝ հրաժարվելով ավելորդ շնորհակալությունից, քանզի համարում են, որ օգնության կարիք ունեցողներին ձեռք մեկնելը իրենց պարտքն է: