Նաստյա Կամենսկիխն ու Պոտապն ամուսնալուծվե՞լ են - showbiz.am

Նաստյա Կամենսկիխն ու Պոտապն ամուսնալուծվե՞լ են

By

Ուկրաինացի հայտնի երգչուհի Նաստյա Կամենսկիխը, ով հանդես է գալիս NK կեղծանվամբ, դադարել է Instagram-ում հետևել ամուսնու` Ալեքսեյ Պոտապենկոյի էջին։
Նախօրեին Պոտապն Instagram-յան էջում լուսանկարներ է հրապարակել որդու՝ Անդրեյի հետ։
Ուշադիր երկրպագուները նկատել են, որ լուսանկարներն արվել են Իրինա Գորովայի՝ ռեփերի նախկին կնոջ տանը, թեև երկրպագուների համար գաղտնիք չէ, որ Պոտապը լավ հարաբերություններ ունի նախկին կնոջ հետ:

Երկրպագուները սկսել են կասկածել, որ աստղային զույգն ամուսնալուծվել է, սակայն այդ կասկածներն անհիմն են եղել:
Երգչուհին լրագրողների հետ զրույցում խոստովանել է, որ հիանալի հարաբերություններ ունի ամուսնու հետ, սակայն համատեղ լուսանկարներ չէր հրապարակում, որովհետև զբաղված էր նոր տեսահոլովակի նկարահանումներով:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Նաստյան ներկայացրեց «Lollipop» կատարման հիման վրա նկարահանված տեսահոլովակը:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

Most Popular