Ուրգանտը Քսենյա Սոբչակին համեմատել է կորոնավիրուսի հետ

Ռուս հայտնի հաղորդավար Իվան Ուրգանտն իր վարած «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման հերթական հյուրի՝ Ելենա Մալիշևայի հետ զրույցում կատակել է Քսենիա Սոբչակի նոր հաղորդման մասին, որը նույնպես հեռարձակվում է Առաջին ալիքով։

Ինչպես ներկայացնում է Gazeta.ru-ն, Ուրգանտը խոսել է Սոբչակի «Դոկ-տոկ» նոր շոուի մասին և հաղորդավարուհու ժամանումն Առաջին ալիք համեմատել է կորոնավիրուսի հետ:

Ուրգանտը հայտնի հաղորդավարուհի Մալիշևայից հետաքրքրվել է, թե ինչպես կարելի է պայքարել պատուհասի հետ, որը «հուզում է ողջ երկրին»։
«Ամենագլխավորը ձեռքերը լվանալն է և տարածքը օդափոխելը: Դուք կորոնավիրուսի մասին եք չէ՞ հարցնում»,- մասնավորեցրել է Մալիշևան:
«Ոչ, ես Սոբչակի՝ Առաջին ալիք գալու մասին էի հարցնում, թեև դա նույն բանն է»,- կատակել է Ուրգանտը։