«Պետք է հաշվի առնեմ ծնողներիս կարծիքը». Իրինա Այվազյանը՝ 18+ տեսարանների, սիրավեպի ու պլաստիկ վիրահատությունների մասին - showbiz.am

«Պետք է հաշվի առնեմ ծնողներիս կարծիքը». Իրինա Այվազյանը՝ 18+ տեսարանների, սիրավեպի ու պլաստիկ վիրահատությունների մասին

By

«Էլենի օրագիրը» սերիալի դերասանուհի Իրինա Այվազյանն օրերս է վերադարձել Եգիպտոսից: Գեղեցկուհին մտերիմ ընկերուհու ծննդյան տոնի առթիվ մեկնել էր ճամփորդության, որից վերադարձել է լավ տպավորություններով ու գեղեցիկ լուսանկարներով։
Վերջերս դերասանուհու անունը բավականին հաճախ է քննարկվում համացանցում․ նրան սիրավեպ են վերագրում մե՛կ երգիչ Դավիթի, մե՛կ էլ Գևորգ Մկրտչյանի հետ։

Showbiz.am կայքի հետ զրույցում Իրինան պատմեց՝ արդյոք անձնական կյանքում կա՞ն նորություններ. «Երբ հասկանամ պահը եկել է, հավատացնում եմ՝ բոլորը կիմանան դրա մասին։ Իսկ թե հիմա ինչ կա ու ինչ կլինի հետո, կարծում եմ բոլորդ էլ կտեսնեք։
Շատ թաքուն չեմ պահելու անձնական կյանքս, այնպես որ, բոլորն էլ կնկատեն, երբ փոփոխություն լինի: Հիմնականում ոչ հերքում, ոչ էլ հաստատում եմ, բայց միշտ զարմանում եմ, որ լուսանկարների պատճառով մեզ կապում են իրար հետ: Շատ դեպքերում թողնում եմ, որ մտածեն այն, ինչ ուզում են»:

Գեղեցկուհին անդրադարձավ վերջերս իր անվան շուրջ պտտվող շշուկներին․ շատերը կարծում են, որ հյութեղ շուրթերը, փոքրիկ քիթը և գեղեցիկ բարեմասնությունները պլաստիկ վիրահատության արդյունք են, սակայն Իրինան շտապեց հավատացնել հակառակը«Ոչ մի պլաստիկ վիրահատության չեմ դիմել, ինձ թվում է դա ակնհայտ է: Բարդույթներ էլ երբեք չեմ ունեցել, ու կարծում եմ, որ իրական գեղեցկությունը գալիս է ներսից։ Եթե դրսում քայլեի կաշկանդված ու կոմպլեքսավորված, կարծում եմ՝ ինձ այդքան չէին հավանի կամ սիրի, որքան հիմա են սիրում»,- խոստովանեց Իրինան՝ նաև կիսվելով, թե ինչպես է պայքարում ավելորդ քաշի դեմ,- «Սկզբնական շրջանում շատ դժվար էր ինձ համար մարզումներն ու նոր սննդակարգը։ Ուտում էի երկու ժամը մեկ անգամ, սակայն ինձ համար, կարելի է ասել, դժոխք էր, որ երեկոյան 8-ից հետո պետք է չուտեի։ Շատ էի տանջվում, բայց քիչքիչ սովորեցի։ Մարզումները բավականին դժվար էին, թեև եթե համեմատության մեջ դնենք, սննդակարգին հետևելն ինձ համար ավելի դժվար էր, քան մարզվելը։ Մարզիչս շատ էր տանջում ու դրա շնորհիվ մեկ ամսում 5 կգ նիհարեցի»:


Ապագայում դերասանուհին ունի շատ ծրագրեր. Իրինան խոստովանեց, թե ինչ դերի մասին է երազում ու ինչպիսի դերերից միանշանակ կհրաժարվի. «Միշտ երազել եմ գիժ կամ որևէ բացասական կերպար մարմնավորելու մասին։ Բաց տեսարաններին շատ լավ եմ վերաբերվում, պարզապես ինքս միշտ մերժում եմ նման տեսարաններում նկարահանվելու առաջարկները: Գուցե ոչ պրոֆեսիոնալ թվամ, և այո, դա պրոֆեսիոնալ չէ, բայց մենք Հայաստանում ենք ապրում, ու ես պետք է առաջին հերթին հաշվի առնեմ ծնողներիս կարծիքը»:

Իրինան նաև խոսեց հայկական անորակ սերիալների մասին՝ խոստովանելով, որ երազանք ունի թատրոնում խաղալու«Ես էլ եմ կարծում, որ հայկական սերիալներն այդքան էլ որակով չենդեռ շատ աշխատելու տեղ կա։ Բայց դա ոչ բոլոր սերիալներին է վերաբերում։ Դեմ եմ միայն շատ լացուկոցով սերիալներին։
Թատրոնն իմ թույլ կողմն է։ Ես թատրոնում չեմ խաղում, հնարավորություն ունեմ, սակայն դեռ հոգեբանորեն պատրաստ չեմ։ Թատրոնում միշտ հուզվում եմ՝ պատկերացնելով ինձ բեմի վրա։ Սակայն կարծում եմ՝ այսօր մարդկանց ավելի հետաքրքիր է հեռուստատեսությունը»:

 

Դերասանուհի դառնալու մասին Իրինան երազել է դեռ վաղուց, և չնայած ծողների՝ այլ մասնագիտություն ընտրելու հորդորներին, Իրինան կարողացել է իրականացնել իր երազանքը«Դեռ մանկուց ցանկացել եմ դերասանուհի դառնալ և նպատակ էի դրել իմ առջև, որ պետք է հենց այդ գործով զբաղվեմ։ Կյանքս այնպես դասավորվեց, որ թատերական կրթություն չստացա, բայց հիմա արդեն մտածում եմ այդ ուղղությամբ։ Ավելի պրոֆեսիոնալ դառնալու համար կրթությունը, միանշանակ, կարևոր է։ Ծնողներս երբեք դեմ չեն եղել, սակայն չէին էլ ցանկանում, որպեսզի որպես հիմնական մասնագիտություն ընտրեմ դերասանությունը։ Չնայած հիմա ինձ այլ բանով զբաղվելիս չեմ պատկերացնում»,ասում է դերասանուհին և հավելում, որ հաջողության է հասել, որովհետև սիրով է անում իր գործը,«Ինձ հաջողակ երբեք չեմ համարել, բայց  հաջողությունը ժպտաց ինձ, որովհետև երբեք մրցակցության մեջ չեմ մտել, այնպիսին եմ, ինչպիսին կամ՝ առանց ավելորդ ձևականությունների, որևէ մեկին նմանվելու ցանկության»:

 Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

Որքա՞ն է փոխվել Էլեն Ազնավուրյանը քթի պլաստիկ վիրահատությունից հետո

Դերասանուհի Էլեն Ազնավուրյանը, ով հայտնիություն ձեռք բերեց Արմենիա հեռուստաընկերության «Պատվից առավել» հեռուստասերիալով, նոր ֆոտոշարք է իրականացրել։ Հիշեցնենք, որ շաբաթներ...
Ավելին