Մաքսիմի պրոդյուսերը պատմել է հիվանդանոցից դուրս գրվելուց հետո երգչուհու ինքնազգացողության մասին

Երգչուհի Մաքսիմը դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ բուժվում էր մեկ ամսից ավելի։ Այս մասին հայտնել է նրա պրոդյուսերը՝ Մարգարիտա Սոկոլովան։
Նրա պնդմամբ՝ Մաքսիմը շարունակում է ամբուլատոր բուժումը։
«Հիմա ոչ մի ծրագիր չունենք։ Միայն մեկ ծրագիր կա՝ լիարժեք հանգստանալ և ամբողջովին կտրվել աշխատանքից, նկարահանումներից, հարցազրույցների»,-ասել է Սոկոլովան։
Նա նաև հավելել է, որ այժմ երգչուհին հաճախ է զբոսնում, վազում, ինչպես նաև հաճախում է մերսումների։
Լրատվամիջոցների ունեցած տեղեկությունների համաձայն՝ երգչուհու հոսպիտալացման պատճառը 2019 թվականին ավտովթարի հետևանքով ստացած վնասվածքներն էին։