Օրլանդո Բլումը կես տարի հրաժարվել էր սեռական հարաբերություններից․ ինչո՞ւ

43-ամյա հայտնի դերասան Օրլանդո Բլումը Sunday Times-ի հետ անկեղծ հարցազրույցում խոստովանել է, որ մինչ Քեթի Փերիի հետ ծանոթությունը, նա կես տարի հրաժարվել էր սեռական հարաբերություններից։
Բանն այ է, որ դերասանն իրեն դժբախտ էր զգում ու ցանկանում էր ներդաշնակ հարաբերություններ գտնել․ իրավիճակից դուրս գալու համար Օրլանդոն հետևել է ընկերոջ խորհրդին։

«Ընկերս ինձ խորհուրդ տվեց ասելով․«Եթե ցանկանում ես լուրջ հարաբերություններ գտնել, ապա որոշ ժամանակով հրաժարվիր սեռական կյանքից։ Այդ մեթոդը քեզ կօգնի խնջույքի գնալիս անդադար չմտածել՝ ում հետ պետք է ծանոթանալ այսօր»։
Այդ ժամանակ ես հասկացա, որ կարելի է հարաբերություններ ունենալ այն կնոջ հետ, ով քեզ համար պարզապես ընկեր է»,- պատմում է Օրլանդոն։

Սկզբում Բլումը որոշել էր հետևել ընկերջ խորհրդին ու հրաժարվել սեռական կյանքից ընդամենը 3 ամսով։
«Այդ 3 ամսվա ընթացքում ես իսկապես հաճույք էի ստանում, թե ինչպես է իմ վերաբերմունքը փոխվել կանանց նկատմամբ։ Գիտեմ՝ դա խելահեղ է հնչում»,- հավելում է Բլումը։
Օրլանդոն նաև հավատացրեց, որ պոռնոգրաֆիան սարսափելի ազդեցություն է ունենում սեռական կյանքի ու հարաբերությունների վրա։

Ճակատագրի հեգնանքով, այն ժամանակ, երբ Օրլանդոյի մոտ այդ տարօրինակ ժամանակաշրջանն ավարտվեց, նա հանդիպեց Քեթի Փերիին, ով շուտով նրան երեխա է պարգևելու։