«Մենք միշտ այսպես չենք ապրելու»․ Մելանիա Թրամփը՝ կորոնավիրուսի մասին

Կորոնավիրուսը տարածվում է աշխարհով մեկ՝ փոխելով բազմաթիվ մարդկանց սոցիալական կյանքը։ Վիրուսի մասին խոսել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ 49-ամյա Մելանյա Թրամփը։
«Այսօր ես Ձեզ հետ ցանկանում եմ խոսել կորոնավիրուսի մասին և այն մասին, թե ինչ ազդեցություն է այն ունենալու ձեր և ձեր ընտանիքների կյանքում։ Մենք պետք է ընդունենք որոշ փոփոխություններ այսօր, սակայն դա չի նշանակում, որ մենք միշտ այդպես ենք ապրելու։

Մեր երեխաները կվերադառնան դպրոց, մարդիկ կվերադառնան աշխատանքի, մենք կրկին կհավաքվենք համերգների ու մարզական իրադարձությունների ժամանակ։ Ես կոչ եմ անում ձեզ պահպանել մտերիմների հետ շփումը տեսազանգերի, հեռախոսազանգերի ու սոցիալականն ցանցերի միջոցով։ Հիշեք, որ մենք միասին ենք, անգամ եթե գտնվում ենք հեռավորության վրա»,-ասել է ԱՄՆ առաջին տիկինը։
Մելանիա Թրամփը համաճարակաբան Էնթոնի Ֆաուչիի և այլ բժիշկների հետ դարձել է կորոնավիրուսի ինֆորմացիոն կազմակերպության անդամներից մեկը։