Յանա Ռուդկովսկայան առաջին անգամ խոստովանել է, որ տարիներ առաջ սիրավեպ է ունեցել աշխարհում ամենացանկալի փեսացուներից մեկի հետ

Հայտնի պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան խոստովանել է, որ նախքան գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյին հանդիպելը գաղտնի սիրավեպ է ունեցել գերմանացի դիզայներ Ֆիլիպ Փլեյնի հետ։
Նա մոդելյերի հետ հարաբերությունների մասին պատմել է Instagram-ի իր էջում ուղիղ եթերի ընթացքում։

«Այդ մասին առհասարակ ոչ ոք չգիտի։ Ֆիլիպն իմ մասին հոգ էր տանում երեք ամիս, նույնիսկ խոստացել էր ամուսնանալ։ Բայց հետո ես հանդիպեցի Ժենյային․․․
Ես այնպես սիրահարվեցի, որ այլևս ոչ ոքի վրա ուշադրություն չէի դարձնում»,- սոցիալական ցանցի ուղիղ եթերում անկեղծացել է Յանան։

Փլեյնը համարվում է աշխարհի ամենացանկալի փեսացուներից մեկը, ում միշտ շքեղ ու սեքսուալ գեղեցկուհիներ են շրջապատում։ Նախկինում դիզայների կողքին մշտապես տեսնում էին «Դոմ 2»-ի նախկին մասնակից Ինեսա Շևչուկին։
Մոդելը չէր մեկնաբանում Ֆիլիպի հետ սիրավեպտը, սակայն չէր թաքցնում, որ իրենք հաճախ են հանդիպում։