Քայլի Ջենները շնորհավորել է Թրևիս Սքոթի ծննդյան տոնը և հրապարակել ընտանեկան բացառիկ լուսանկարներ՝

«Շնորհավոր ծննդյանդ տոնը տարվա լավագույն հայրիկ։ Ուշ, բայց վերջապես հասկացա, որ Սթորմը հայրիկի աղջիկն է։ Ամենագեղեցիկ, խելացի, սիրող ու զվարճալի փոքրիկը լավագույն նվերն է քեզ։ Լավ, ես լաց եմ լինում։ Սիրում եմ քեզ հավերժ Թրևիս Սքոթ»,- իր ինստագրամյան էջում սիրելիի ծննդյան տոնը ջերմորեն շնորհավորել է Քայլի Ջենները՝ հրապարակելով բացառիկ լուսանկարներ իրենց ընտանեկան արխիվից։

2019 թվականին համացանցում իրական իրարանցում սկսվեց այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհի, Kylie Cosmetics ընկերության հիմնադիր-ղեկավար, Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղ Քայլի Ջեները և ռեփեր Թրևիս Սքոթը բաժանվել են։
Սակայն շաբաթներ առաջ զույգին մոտ կանգնած աղբյուրները Entertainment Tonight-ին հայտնել են, որ իրապատում շոուի աստղն ու ռեփերն արդեն մի քանի ամիս է՝ վերականգնել են իրենց հարաբերությունները։

«Նրանք միշտ հարգել և սիրել են միմյանց, բայց անցյալ տարի դադար էին տվել իրենց հարաբերություններին, քանի որ երկուսի կյանքն էլ հագեցած էր: Նրանք չէին կարող լիովին կենտրոնանալ իրենց հարաբերությունների վրա»,-  հայտնել է աղբյուրը:
Նրա խոսքով՝ Քայլին զբաղված էր դիմահարդարման բիզնեսով, մինչդեռ Թրևիսը մշտապես համերգային շրջագայությունների էր մեկնում: Այժմ նրանք համեմատաբար ավելի քիչ են զբաղված: Ի վերջո, զույգը երջանիկ է, որ ընտանիքը կրկին միասին է:
TMZ-ն նույնպես հաստատել է զույգի վերամիավորումը։