«Համավարակի սկզբում ստիպում էի, որ ընտանիքիս անդամները փոքր սխտորի կտորներ կուլ տան»․ դերասաններ Լուսին Վարդանյանի և Վահագն Խաչատրյանի ընտանեկան առօրյան ու հետաքրքիր կարանտինը - showbiz.am

«Համավարակի սկզբում ստիպում էի, որ ընտանիքիս անդամները փոքր սխտորի կտորներ կուլ տան»․ դերասաններ Լուսին Վարդանյանի և Վահագն Խաչատրյանի ընտանեկան առօրյան ու հետաքրքիր կարանտինը

By

Կորոնավիրուս, կարանտին․․․ Այս օրերին գրեթե բոլորի առօրյան նույնն է, շատ դեպքերում նույնիսկ միապաղաղ ու ձանձրալի։ Սակայն շատերն էլ փորձում են իրենց առօրյան հետաքրքիր ու բազմազան դարձնել՝ փնտրելով ու գտնելով օրիգինալ տարբերակներ։ Իսկ եթե ընտանիքում փոքր երեխաներ էլ են լինում, ապա ձեր հագեցած առօրյան երաշխավորված է։

Շարունակելով մեր հետաքրքիր շարքը՝ ShowBiz.am-ն այս անգամ «այցելել է» դերասաններ Լուսին Վարդանյանի և Վահագն Խաչատրյանի ընտանիք՝ պարզելու, թե ամուսիններն իրենց երեխաների հետ միասին ինչպե՞ս են կազմակերպում իրենց կարանտինային առօրյան և թե ինչպե՞ս են խուսափում չարաբաստիկ վիրուսից։

Մեզ հետ զրույցում Լուսին Վարդանյանը պատմեց, որ իրենք կորոնավիրուսի դեմ պայքարում են ամենայն լրջությամբ՝ իհարկե առանց տագնապի, սակայն շատ մեծ զգուշավորությամբ․«Աշխատում ենք բոլոր կանոնները պահպանել, իսկ երեխաներս հայտնվել են ավելի մեծ ուշադրության կենտրոնում։ Կարանտինը մեզ հնարավորություն տվեց ավելի շատ գնահատելու կյանքը և շնորհակալ լինելու՝ ամեն օր արևը տեսնելու համար»։

Դերասանուհին ասաց, որ կարանտինի ընթացքում ինքը հիմնականում զբաղվում է երեխաների խնամքով և անհամբեր սպասում է կարանտինի ավարտին, որպեսզի զբաղվի իր մյուս գործերով ևս։ Լուսինը շեշտեց, որարդեն ամբողջովին պատրաստ է նոր դերեր ստանալուն։

Իսկ դերասանների ընտանիքում կենցաղային էական փոփոխություններ չեն եղել․«Ապրում ենք բնականոն կյանքով, այնպես, ինչպես առաջ։ Իսկ եթե որոշ բաներ էլ ավելի ենք գնում, ապա միայն նրա համար, որ ուղղակի քիչ գնանք խանութ։ Բայց ոչ մի քանի ամսվա սնունդ կամ այլ ապրանքներ․ այդ երևույթն ինձ համար ծիծաղելի է»։

Լուսինը մեզ հետ կիսվեց վիրուսի դեմ պայքարի իր եղանակով և ասաց, որ մեծերից միշտ լսել է, որ վիրուսի դեմ պայքարում շատ է օգնում սխտորը։ «Մենք սխտոր շատ ենք օգտագործում, կարելի է ասել, որ գրեթե բոլոր ուտեստների մեջ աշխատում եմ փոքր չափաբաժնով ավելացնել։ Իսկ համաճարակի սկզբում ստիպում էի, որ ընտանիքիս անդամները փոքր սխտորի կտորներ կուլ տան ջրով։ Դրա հետ մեկտեղ օգտակար են բանջարեղեններն ու մրգերը․ առողջ սնունդը միշտ էլ անհրաժեշտ է բոլորիս»,- պատմում է դերասանուհին։

Կարևոր աշխատանքներից հետաձգվել են թատրոնում նոր ներկայացումները․դերասանուհին պատրաստվում էր նոր դերերստանալ․ «Սակայն, կարծում եմ, դա յոթ սարից այն կողմ չէ, շուտով ամեն բան իր տեղը կընկնի, և ես կվերադառնամ թատրոն։ Ես նաև բեմադրում եմ ներկայացումներ «Հասմիկ» մանկական երաժշտական թատրոն-ստուդիայում, մայրս գեղարվեստական ղեկավարն է, մորաքույրս՝ տնօրենը։ Ես էլ միացել եմ իրենց, դասավանդում և ներկայացումներ եմ բեմադրում։ Ներկայացումներից մեկի պրեմիերան արդեն եղել է, ուզում էի սկսել հաջորդի աշխատանքները, բայց հետաձգվեց առայժմ․․․ ինչ արած»։

Զրուցի ընթացքում Լուսինը փորձեց նաև առանձնացնել կորոնավիրուսի դրական և բացասական կողմերը․ «Կորոնավիրուսի դրական կողմը, կարծում եմ, նրանում է, որ բոլորս սկսեցինք կյանքը ճիշտ գնահատել, սովորեցինք շնորհակալ լինել։ Քանի որ բոլորս էլ հասկացանք, որ մեր կյանքը կարող է մեկ ակնթարթում ավարտվել՝ անկախ մեր կամքից։
Իսկ բացասականն արդեն պարզ է․ մեր քայլերը սահմանափակվել են, մեր կամքն ու ազատությունը նույնպես․․․»։

Դերասանների երեխաները՝ Արան և Ռուզաննան, շատ չեն տանջում իրենց ծնողներին։ «Երեխաներիս հետ բավականին հեշտ է։ Արաս չորս ամսական է, բայց որևէ լուրջ դժվարություն չի առաջացնում, շատ հանգիստ երեխա է։ Իսկ Ռուզիկս, գուցե նաև տարիքից է, ինձնից շատ էներգա է խլում ու մեծ համբերություն պահանջում, իսկ դրանք անհրաժեշտ են, որպեսզի կարողանամ դիմանալ նրա բոլոր կամակորություններին»,- ժպիտով պատմում է Լուսին Վարդանյանը։

Դերասանուհին նաև պատմեց, որ ամուսինը ևս երեխաների խնամքի հարցում փորձում է միշտ օգտակար լինել, սակայն հետո ծիծաղելով հավելեց․ «Չնայած որ երկար չի դիմանում․․․»։
Լուսինը նշեց, որ այսպիսի առօրյան չի կարող իր հետքը չթողնել իրենց վրա, լինում են նաև նյարդային պահեր․ «Սակայն այդ դեպքում մտածում ենք հետաքրքիր օր կազմակերպել․ համեղ ուտեստներ ենք պատրաստում, ինչ-որ հետաքրքիր ֆիլմ ընտրում՝ այդպիսով մեզ շեղելով լարված ու ծանր առօրյայից։ Փարատվում ենք այն մտքով, որ շուտով ամեն բան անցյալում է մնալու»։

Հեղինակ՝ Լուս Ավագյան

 

 

 

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

Իրինա Շեյքի սեքսուալ լուսանկարը․ մոդելն ապացուցել է, որ կարանտինը նրա շքեղ կազմվածքի վրա չի անդրադարձել

Իրինա Շեյքը երկար տարիներ եղել է Intimissimi ապրանքանիշի դեմքը: Սա ավելին է, քան պարզապես բիզնես համագործակցությունը։ Անհնար է չնկատել...
Ավելին