Օդրի Հեփբերնի թևավոր խոսքեր դարձած արտահայտությունները

Օսկարակիր դերասանուհի, մի քանի սերունդների գեղեցկության ու կանացիության չափանիշ հանդիսացող Օդրի Հեփբերնը ծնվել 1929 թվականի մայիսի 4-ին՝ բրիտանացի բանկիրի և հոլանդացի բարոնուհու ընտանիքում։ Օդրին իր կերպարով ու արած արտահայտություններով դրոշմվել է համաշխարհային ֆիլմարտադրության պատմության մեջ։ Այս դերասանուհու խոսքերն արդեն վաղուց վերածվել են աֆորիզմների։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Օդրի Հեփբերնի կողմից արված ամենատպավորիչ արտահայտությունները։

«Եթե օգնության ձեռք ես փնտրում, իմացիր, որ ունես՝ քո սեփականը: Երբ ծերանաս կհասկանաս, որ ունես երկու ձեռք՝ մեկը ինքդ քեզ, մյուսը՝ ուրիշներին օգնելու համար»։

«Արցունքները կարող են ավելին նշանակել, քան ժպիտը: Քանի որ մենք ժպտում ենք գրեթե բոլորին և մենք լալիս ենք միայն նրանց համար, ում սիրում ենք»։

«Սեքսուալությունը այն է, ինչ թաքնված է կնոջ ներսում»։

«Իմ կանացիությունն ապացուցելու համար ինձ մահճակալ պետք չէ: Ես կարող եմ լինել սեքսուալ, պարզապես ծառից խնձոր պոկելով կամ անձրևի տակ կանգնելով»։

«Վստահ լինելու համար, քայլիր այն գիտակցումով, որ դու մենակ չես»:

«Ապրելը նման է թանգարանի շուրջ վազելուն: Եվ միայն հետո եք սկսում իսկապես գիտակցել այն, ինչ տեսել եք, մտածել այդ մասին, գրքերում այդ մասին կարդալ ու հիշել, քանի որ միանգամից չեք կարող այդ ամենն ընկալել»:

«Գեղեցիկ են այն շուրթերը, որոնք հաճախ բարի խոսքեր են արտասանում: Գեղեցիկ են այն աչքերը, որոնք փորձում են մարդկանց մեջ տեսնել միայն լավը: Մարմինդ սլացիկ կլինի, եթե կերակուրդ կիսում ես քաղցածների հետ: Եվ մազերդ մետաքսի պես կդառնան, եթե դրանք ամեն օր շոյում է երեխան»: