Նիքի Մինաժը տասը տարվա ընթացքում առաջին անգամ գլխավորել է Billboard Hot 100-ը

Ամերիկացի երգչուհի, ռեփեր Նիքի Մինաժից ավելի քան տասը տարի պահանջվեց, որպեսզի իր երգերից մեկը կրկին հայտնվի Billboard Hot 100 հեղինակավոր երաժշտական հիթ-շքերթի առաջին հորիզոնականում, այս մասին հայտնում է Billboard-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ երգչուհին այդ արդյունքը կարողացել է գրանցել երգչուհի Doja Cat-ի «Say so» երգի պարային ռեմիքսի ձայնագրությանը մասնակցելու շնորհիվ։ Այս շաբաթ երգչուհիները երգի այս տարբերակով վեցերերոդ հորիզոնականից կարողացել են հասնել պատվավոր առաջինին։

«Չեմ կարողանում բառեր ընտրել՝ ասելու համար, թե որքան շնորհակալ եմ ձեզ, որ նախորդ շաբաթ այդքան ջանասիրաբար աջակցել եք այս աշխատանքին՝ մեզ օգնելու համար մտնել պատմության մեջ»,- Ինստագրամում գրել է Մինաժը։