Հեղինակավոր Forbes հանդեսի վարկածով աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհի ճանաչված Քայլի Ջենները հինգերորդ շքեղ առանձնատունն է գնել՝ վճարելով 36,5 մլն դոլար:
Ինչպես նշում է Luxury Launches-ը, 22-ամյա Ջենները շահավետ ներդրում է արել՝ 55 մլն դոլար գնահատված առանձնատունը կարանտինի ընթացքում գնելով անհամեմատ ավելի մատչելի գնով:
Անշարժ գույքը գտնվում է Լոս Անջելեսում: Այն մեկ հարկանի է և շատ ընդարձակ:
Տունն ունի յոթ ննջասենյակ, 14 լոգասենյակ, տնային կինոթատրոն, բար, խաղասրահ, մարզասրահ և ժամանացի համար նախատեսված այլ հարմարություններ: Ինչ վերաբերում է ավտոտնակին, ապա այն նախատեսված է քսան մեքենայի համար: Նշվում է՝ Ջենները լյուքս դասի փոխադրամիջոցների սիրահար է և թանկարժեք հավաքածու ունի։