Արիանա Գրանդեն խոստովանել է, թե ինչու հարցազրույցներ չի տալիս

Apple Music-ում իր երաժշտական ​​շոուի հերթական թողարկման ընթացքում Արիանա Գրանդեն անկեղծացել է ու պատմել, թե ինչն է իրեն ստիպել հրաժարվել հարցազրույց տալ որևէ մեկին:

«Ես դադարեցի հարցազրույցներ տալ, քանի որ զգում էի, որ երբ փորձում էի ինչ-որ բան ասել, արտահայտել իմ մտքերն ու զգացողությունները, դրանք արդյունքում աղավաղվում էին և ես ստիպված էի պաշտպանվել: Ավելին, մարդիկ միշտ նույն կերպ էին արձագանքում, ասելով․  «Օ՜, նա իրեն պահում է դիվայի նման»: Ի՞նչ իմաստ ունի այդ ամենը»,- խոստովանել է Արիանան։