Մասնագետը ներկայացրել է ամենավնասակար սննդամթերքը, որից մարդիկ չեն կարող լիովին հրաժարվել

Շատերին է հայտնի, որ կան սննդամթերքի տեսակներ, որոնք համարվում են վնասակար և որոնցից խորհուրդ է տրվում հրաժարվել, սակայն ոչ բոլորն են հաշվի առնում, որ շատ հաճախ նման վնասակարների շարքին են դասվում այնպիսինները, որոնք կիրառվում են ամեն օր:

Ինչպես գրում է medikforum.ru կայքը, նման վնասակար սննդամթերքի տեսակներից է շաքարը, որը, ինչպես նշում է բժշկական գիտությունների թեկնածու Ալեքսեյ Կովալկովը, ամենից վտանգավոր մթերքն է մարդու օրգանիզմի համար։

Սննդաբանը հորդորում է բացառել սննդակարգից այն մթերքը, որը պարունակում է արհեստական ճանապարհով ստացված գլյուկոզայի և ֆրուկտոզայի միացություն։

«Աշխարհում ոչ մի մթերք դեռ չի դարձել այսքան մահվան պատճառ ու չի հանգեցրել նման հսկայական քանակությամբ ախտաբանությունների», – ընդգծում է Կովալկովը։

Մասնագետի խոսքով՝ մարդու օրգանիզմը պարզապես ունակ չէ յուրացնել նման մթերք, ինչը հանգեցնում է բազմաթիվ հիվանդությունների։ Գիտնականների հաշվարկներով՝ միայն Ռուսաստանում մեկ մարդու հաշվարկով տարեկան մոտ 70 կգ շաքարավազ է օգտագործվում, սակայն սննդաբանն ընդգծում է, որ ենթաստամոքսային գեղձի համար նման քանակությունը պարզապես հսկայական է և այն չի կարող հաղթահարել նման ծանրաբեռնվածությունը։