Ի՞նչ է լինում դիմակ չկրելու դեպքում․ Մկրտիչ Արզումանյանի հումորային լուսանկարը

Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։
Նա հրապարակել է նոր լուսանկար, որին կից գրել է․ «Տղերք ջան, դիմակս լվացած ա, չորանում ա»։
Նշենք, որ Մկրտիչը հաճախ է իր ինստագրամյան էջում կիսվում զվարճալի լուսանկարներով՝ բարձրացնելով իր ինստագրամյան հետևորդների տրամադրությունն ու հաղորդելով դրական էմոցիաներ: Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին։
Ավելի վաղ նա լուսանկար էր հրապարակել իր միկրոբլոգում՝ ցույց տալով հետևորդներին՝ ինչպես կազմակերպել հարսանիք պանդեմիայի ժամանակ։ Լուսանկարում երևում էր, որ հյուրերի տեղերում մանեկեններ են նստած։