Համացանցում է հայտնվել Ջուդ Լոուի և Քերի Կունի գլխավոր դերակատարմամբ «Բույն» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

Համացանցում է հայտնվել հոլիվուդյան դերասաններ Ջուդ Լոուի և Քերի Կունի գլխավոր դերակատարմամբ «Բույն» ֆիլմի թրեյլերը: Տեսանյութը ներբեռնվել է IFC Films YouTube-ի ալիքում։

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1980-ական թվականներին, այն պատմում է դժբախտ ամուսնական զույգի մասին։ Լոուն կերտում է ֆինանսական բրոքերի դերը, որը ստիպում է իր ամբողջ ընտանիքին ԱՄՆ-ից Անգլիա տեղափոխվել:

Գլխավոր հերոսը փորձում է ընտանեկան բռնությունն ու սեփական եսասիրությունը հարթել կնոջ սիրելի ձին Անգլիա տեղափոխելով։ Հերոսի բոլոր փորձերն՝ ընտանիքին և իրեն ապացուցել, որ հոգ է տանում հարազատների մասին, ավարտվում են անհաջողությամբ։