Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Աննա Մելիքյանը սկսել է «Քնքշանք» սերիալի արտադրությունը, որը հիմնված է նույնանուն կարճամետրաժ ֆիլմի վրա։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, այդ մասին Ինստագրամում գրել է կարճամետրաժ ֆիլմում գլխավոր դերակատարուհի Վիկտորիա Իսակովան։ Տղամարդու գլխավոր դերակատարը Եվգենի Ցիգանովն է։
Դերասանական կազմին միանալու են նաև Աննա Միխալկովան, Ինգեբորգա Դապկունայտեն, Յուլիա Պերեսիլդը, Ռավշանա Կուրկովան և ուրիշներ։
Դերասանների և նախագծի ռեժիսորի խոսքերով, ֆիլմում բացահայտվելու է գլխավոր հերոսուհու կյանքից մանրամասները՝ միջին տարիքի Ելենա Իվանովայի, որը հանուն կարիերայի մոռացել է իր անձնական կյանքի մասին։