Շուտով կթողարկվի «Կախարդ»-ի պրիքվելը

Netflix-ն ուրախացրել է կինոսերներին` հայտնելով, որ շուտով կթողարկվի «Կախարդը» սերիալի պրիքվելը: Այս մասին կինոընկերությունը հաղորդում է իր թվիթերյան էջում։
«Կախարդը. արյան ծագումը» (The Witcher: Blood Origin) պրիքվելը բաղկացած կլինի վեց մասից։ Պրիքվելը կպատմի, թե ինչպես լույս աշխարհ եկավ առաջին կախարդը` Ռիվիայից Գերալտը, հրեշների, մարդկանց ու էլֆերի աշխարհում:
Պրիքվելի գլխավոր պրոդյուսերը Դեկլան դե Բերանն ու Լորեն Շմիդթ Հիսրիկն է։
Դեռ հայտնի չէ, թե երբ կսկսվեն նկարահանումները, քանզի կորոնավիրուսը խափանեց կինունըկերության բոլոր ծրագրերը: