Ռիհաննայի կարանտինային առօրյան. երգչուհու նոր ֆոտոշարքը Harper’s Bazaar-ի համար

Կորոնավիրուսային համավարակի ընթացքում նորաձևության շատ ամսագրեր իրենց համարները նվիրեցին բուժաշխատողներին: Բայց, թե ինչպես սովորական մարդիկ հաղթահարեցին ինքնամեկուսացման շրջանը, հետևեցին հրահանգներին և չլքեցին իրենց տները, ամսագիրներն առանձնապես չեն անդրադարձել:

Harper’s Bazaar-ի ամերիկյան հրատարակությունը որոշել է շտկել այդ թերությունը և որպես թոփ թեմա ընտրել սովորական առօրյան: Նոր համարի աստղը դարձել է երգչուհի Ռիհաննան: Այս նկարներում յուրաքանչյուրը կկարողանա ճանաչել իրեն: Ֆոտոշարքի կադրերը ցույց են տալիս, թե ինչպես է Ռիհաննան գնում աղբ թափելու, փոխում լամպը և հաճույքով նայում սառնարանին: