Պապարացիները լուսանկարել են Շարլիզ Թերոնին և նրա տրանսգենդեր որդուն

Համացանցում է հայտնվել Շարլիզ Թերոնի և նրա 8-ամյա տրանսգենդեր որդու՝ Ջեքսոնի լուսանկարը, որը դարձել են քննարկումների առիթ։ Մարդիկ մեղադրել են դերասանուհուն, ով թույլ է տալիս փոքրիկ տղային կրել աղջկական հագուստ և ներկայանալ որպես հակառակ սեռի ներկայացուցիչ։
Նշենք, որ ավելի վաղ Շարլիզը պատմել էր հանրությանն այն մասին, որ իր որդին տրանսգենդեր է։ «Ես հիշում եմ, երբ մի առավոտ որդիս արթնացավ և ինձ ասաց, որ երազում է աղջիկ դառնալ։ Բայց ես չեմ փորձում ընդդիմանալ նրա այդ ցանկությանը։
Երեխան մնում է երեխա․ այսօր նա իրեն աղջիկ է զգում, վաղը՝ տղա, մյուս օրը՝ թռչուն։ Այո, ես թույլ եմ տալիս իմ որդուն կրել զգեստներ և ունենալ երկար, գեղեցիկ վարսեր, բայց վերջնական իր որոշումը նա կկայացնի չափահաս դառնալուց հետո»,- գրել էր նա իր էջում։
Հիշեցնենք, որ Ջեքսոնին դերասանուհին որդեգրել է դեռ 2012 թվականին։ Շարլզին ունի նաև դուստր, ում որդեգրել է Շոն Պենի հետ բաժանումից անմիջապես հետո։