Եվա Մենդեսը և Ռայան Գոսլինգն իրենց դուստրերի հետ հայտնվել են պապարացիների ուշադրության կենտրոնում

46-ամյա Եվա Մենդեսը և 39-ամյա Ռայան Գոսլինգը հոլիվուդյան այն զույգերից են, որոնք իրենց հարաբերությունները և ընտանեկան կյանքը գաղտնի են պահում: Երեկ պապարացիները լուսանկարել են նրանց ընտանիքը Լոս-Անջելեսում:

Էվայի և Ռայանի հետ միասին մեքենայում եղել են նաև նրանց երեխաները` հնգամյա Էսմերալդան և երեք տարեկան Ամադան, որոնց ծնողներն աշխատում են հեռու պահել հանրության աչքերից: Եվ չնայած, որ նկարները լիովին չեն փոխանցում աստղային ընտանիքի ամբողջական նկարագրությունը, երևում է, որ աղջիկները հագնվել են նույն ոճով, ինչ իրենց մայրը: Եվա Մենդեսը հաճախ է դուստրերին իր հագուստի նմանությամբ հանդերձանքներ հագցնում, որպեսզի փոքրիկները նորաձև լինեն ու մանկուց սովորեն գեղեցիկ ու ոճային լինել: